3 հավելված երաժիշտների համար

Apple-ի գաջեթները լավ հնարավորություն են ընձեռում երաժիշտներին ու երաժշտասերներին ոչ միայն վայելել իրենց սիրելի երաժշտությունը, այլ նաև ստեղծել սեփականը։ Ներկայացնում ենք 3 այդպիսի հավելված։

GarageBand

Թեև App Store–ում բազմաթիվ այլ երաժշտական հավելվածներ կան, բայց Apple–ի արտադրության անվճար հավելվածը շարունակում է օգտատերերի սիրելին մնալ, քանի որ իր մեջ ներառում է հնարավորությունների մի ամբողջ փունջ` էկվալայզեր, տարատեսակ էֆեկտներ, կոմպրեսորներ և այլն։ Բացի այս, GarageBand-ը սինքրոնացվում է այլ հավելվածների հետ։

Tonebridge

Հավելվածը նախատեսված է կիթառի սիրահարների համար։ Core Audio տեխնոլոգիայի շնորհիվ, որը Apple–ը ներդրել է իր բոլոր սարքերում, կարելի է iPad-ին և  iPhone–ին միացնել էլեկտրական կիթառ և հավելվածն օգտագործել որպես` ուժեղացուցիչ։

BIAS Amp 2

 

Positive Grid ընկերության արտադրած հավելվածը սեփական ուժեղացուցիչներ ստեղծելու գործում կարող է սիմուլյատորի դեր ստանձնել։ Բարդ տեխնոլոգիայի հետ մեկտեղ, հեղինակները աշխատել են, որ հավելվածը հեշտ կիրառելի լինի։