Economic Times of India-ի փոխանցմամբ, Google-ի մայր ընկերությունը՝ Alphabet-ը պատրաստվում է թողարկել միջին դասի Pixel սմարթֆոն: Սմարթֆոնների թիրախային շուկան լինելու է Հնդկաստաննը։
Անցած տարի թողարկված Google Pixel 2 և Pixel 2 XL սմարթֆոնների շուկայական արժեքը 649 և 849 դոլարով, ինչը բավական թանկ է։ Միջին մակարդակի Pixel-ը պետք է ավելի մատչելի լինի։
Աղբյուրի տվյալներով, ընկերությունը սմարթֆոնը թողարկելու է հուլիսին կամ օգոստոսին, մինչդեռ ֆլագմանային Pixel-ների հաջորդ սերունդը կներկայացվի այս տարվա նոյեմբերին։ Սմարթֆոնի տեխնիակական բնութագրի մասին դեռ հայտնի չէ: