Թողարկվել է iOS 11.4, tvOS 11.4 և watchOS 4.3.1 օպերացիոն համակարգերի բետա տարբերակները

Համացանցում լուրեր էին պտտվում, որ Apple–ն այսօր պատրաստվում է թողարկել  iOS 11.4-ի բետա տարբերակը։  Շրջանառվող լուրերը հաստատվեցին, Apple Insaoder–ը հայտնել է, որ  iOS–ի թարմացված տարբերակի հետ թողարկվել են նաև  tvOS 11.4 և watchOS 4.3.1  բետա տարբերակները։

Օպերացիոն համակարգը հասանելի է դեռևս միայն  Apple–ի Մշակման կենտրոնի և այն օգտատերերի համար, որոնք ունեն բետա–հաշիվ։ Մյուս  օգտատերերին օպերացիոն համակարգի update–ը հասանելի կլինի մի քանի օրից։