6 փաստ Viber–ի մասին, որը պետք է իմանա յուրաքանչյուր օգտատեր

Viber–ն արդեն ունի 8 տարվա պատմություն։ Թողարկվել է 2010 թվականին։

Թողարկումից 4 տարի անց` 2014–ին մեսինջերի  ակտիվ օգտատերերի թիվը հասավ 340 միլիոնի։

Մինչև 2014 թվականը Viber–ը մշակում և զարգացնում էին Մինսկում, Բրեստում և Կիպրոսում։ Հիմա հայտնի չէ, թե որ երկրի կամ քաղաքի ծրագրավորողներն են զբաղվում մեսինջերով։

Viber–ն աշխատում է բոլոր հարթակներում` Android, iPhone, Blackberry, Windows Phone, Nokia կամ Bada։ Մեսինջերից կարելի է օգտվել նաև դեսքթոփ տարբերակով, եթե համակարգիչն աշխատում է MAC կամ Windows օպերացիոն համակարգերով։

Viber–ում երբեք չի եղել ու չի լինի գովազդ։

Մեսինջերը պաշտոնապես  արգելված է Եգիպտոսում։