Apple-ը հեռակառավարվող էկրան է ստեղծում

Apple-ը  սկսել է մշակել iPhone-ի նոր տարբերակ, որը կունենա գոգավոր էկրան և առանց հպման կառավարելու հնարավորություն։

Նոր գործառույթով  էկրանը կգործարկվի դիսփլեյից որոշակի հեռավորության վրա մատն անցկացնելուց հետո։ Աղբյուրի գնահատմամբ՝ տեխնոլոգիան ամբողջովին պատրաստ կլինի երկու տարվա ընթացքում։

Նման մի լուծում էլ   2014 թվականին առաջարկել էր նաև հարավկորեական Samsung–ը։