Ինչպե՞ս լուծել Apple Music–ում երգերի սինքրոնացման` համաժամեցման, խնդիրը

Apple Music–ում համակարգչով կամ պլանշետով երգացանկում երգ ավելացնելուց հետո, այն չի հայտնվում սմթրաֆոնի Apple Music–ում։ iOS 11.3  թարմացումից հետո շատ օգտատերեր նկատել են, որ   Apple Music–ում երգերը դադարել են սինքրոնացվել` համաժամեցվել։ Խնդիրն, իհարկե, կարելի է լուծել և ահա, թե ինչպես։ Պետք է ուղղակի անջատել և կրկին միացնել  iCloud–ի մեդիագրադարանը։

Apple–ում արդեն տեղյակ են  խնդրի մասին, բայց դեռ չեն պարզել, թե ինչու է օպերացիոն համակարգի թարմացումը նման խնդիրներ առաջացրել։