NASA-ն Մարս կուղարկի ռոբոտ մեղուներին

NASA-ն որոշել է Կարմիր մոլորակի հետազոտման համար ուղարկել փոքրիկ, մեղուներին նման ռոբոտների, հաղորդում է Life-ը:

Marsbee ռոբոտները հատուկ մեխանիզմներ կունենան, որոնք թույլ կտան նրանց թռչել մոլորակի մակերևույթի վրա: NASA-ի հաշվարկները ցույց են տվել, որ գերթեթև նյութից պատրաստված թևերը և հատուկ զսպանակները թույլ կտան ստեղծել առավել արդյունավետ միջոց մոլորակի մակերեսի հետազոտման համար:

Սարքը մշակում են  Ալաբամայի համալսարանի հետազոտողներից և ճապոնացի գիտնականներից կազմված խումբը: Նրանք մտադիր են մոլորակ ուղարկել էլեկտրոնային մեղուների մի ամբողջ «պարս»: