Reddit-ի օգտատերերից մեկը տեսահոլովակ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է Google Home ծառայությանը սովորեցրել իր համար վիսկի լցնել։
«Окей, Google.Ինձ վիսկի լցրու» հրահանգից հետո, տնային օգնականը ինքնաշեն սարքի միջոցով բաժակում խմիչք է ավելացնում։ Իր տեսահոլովակում ինժեները մանրակրկիտ ներկայացրել է, թե ինչպես կարելի է նման սարքավորում նախագծել ու կյանքի կոչել։ Նա սինքրոնացրել է Google Home և IFTTT հավելվածը, Particle Photon պլատայի համար հատուկ կոդ է գրել։ Եվ վերջ, սարքը պատրաստ է գործարկման։
I built a machine so that Google can pour me a whisky from google
Reddit-ի մյուս օգտատերերը առաջարկել են սարքը կարգի բերել, ավելի գեղեցիկ դարձնել և սկսել դրա մասսայական արտադրությունը։ Գնորդներ հաստատ կգտնվեն։