Fribo. ռոբոտ միայնակ մարդկանց համար

Կորեացի ինժեներները միայնակ մարդկանց հետ հաղորդակցվելու համար ռոբոտ են ստեղծել: Տանը ձայներ լսելով՝ ռոբոտը վերլուծում է կատարվածը և  այդ մասին կարող է իր օգտատիրոջ՝պատմել այդպիսի ռոբոտ օգտագործող  ընկերներին:

Հեղինակները կարծում են, որ ռոբոտը կօգնի մարդկանց հաղթահարել միայնությունը և նրանց կդրդի շփվել այլ մարդկանց հետ: Ռոբոտն արդեն  ներկայացվել է HRI 2018 համաժողովում:

Ռոբոտի  կորպուսը կատվի ուրվապատկեր է հիշեցնում, իսկ կենտրոնում էկրան է տեղադրված, որի վրա տարբեր զգացմունքներ արտահայտող ինտերակտիվ աչքեր են: