Facebook–ն առանց գովազդի

Facebook սոցիալական կայքում հնարավոր կլինի անջատել գովազդը՝ առանձին վճարում կատարելով։ Այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Շերիլ Սանդբերգը։

Նոր հնարավորությունը թույլ կտա հրաժարվել գովազդը տեսնելուց ոչ միայն մասամբ, այլ նաև ամբողջությամբ։ Բացի այդ, ինչպես ավելի վաղ նշել էինք, օգտատերերն արդեն կարող են ջնջել կամ փոփոխել իրենց անձնական տվյալների հասանելոիթյունը։  Facebook-ը նաև  արգելել է տեղեկատվություն հավաքել՝  դրանք առևտրային գովազդում օգտագործելու նպատակով։