Դուրովը բրիտանական քաղաքացիություն է ստացել

Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է դարձել։ Այդ մասին հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայի ընկերությունների պաշտոնական ռեեստրից, որտեղ էլ գրանցված է Telegram Open Network ընկերությունը։ Փաստաթղթերում նշվում է, որ 800 մլն դոլար կապիտալով ընկերությունը գրանցվել է փետրվարի 28-ին եւ դրա գլխավոր տնօրենը Մեծ Բրիտանիայի քաղաքացի Պավել Դուրովն է։

Ընկերության գրասենյակը գտնվում է Լոնդոնում, Վաթերլոո երկաթուղային կայարանից ոչ հեռու։