Որոշել էի հանգիստ վերցնել տեխնոլոգիաներից և վերադարձա արմատներիս` Հայաստան. Ալեքսիս Օհանյան

Reddit հարթակի հիմնադիր, հայազգի Ալեքսիս Օհանյանը հարցացրույց  է տվել The New York Times հայտնի պարբերականին։ Հարցազրույցի ընթացքում տեխնոդեմքը ներկայացրել է իր հաջողության բանաձևը, պատմել` ինչպես է հայտնվել տեխնոլոգիաների ոլորտում։ Ներկայացնում ենք այն ամենը, ինչի մասին խոսել է երիտասարդ տեխնոդեմքը։

–Ինչպե՞ս հայտնվեցիք համակարգչային աշխարհում։

–Ես փոքր էի, երբ խնդրեցի ծնողներիս ինձ համար համակարգիչ գնել։ Այն ժամանակ դա ինձ պետք էր վիդեոխաղեր խաղալու համար։ Հետո ես ունեցա 33.6 dial-up կապ և սկսեցի անվճար վեբ կայքեր ստեղծել։ Ես ուղղակի ցանկանում էի ինչ–որ բան անել։ Այդ մարդիկ անգամ գաղափար չունեին, որ ես ծնողներիս տանը ապրող փոքրիկ երեխա եմ։

–Ո՞րն էր Ձեր առաջին աշխատանքը։

–Իմ առաջին աշպատանքը  CompUSA ընկերությունում էր, որը զբաղվում էր   software–ով։ Եվ դա իմ ամենադժվար և վատ հրապարակայի  խոսքի փորձառությունն էր, որ եբևէ եղել է։ Ես ստիպված էի 30 րոպեն մեկ անգամ հասնել միկրոֆոնին, եթե տարածքում hardware և software խափանումներ էին լինում և հայտարարել։ Մարդիկ գալիս, նայում էին ինձ և գնում։ Դա արհամարանքի էր նման, բայց ես լավ էի վարձատրվում դրա համար։ Հետո ես աշխատում էի  Pizza Hut–ում որպես` խոհարար և աման լվացող։ Հետո` որպես մատուցող և արդյունքում ես սովորեցի այն ամենը, ինչ պետք էր իմանալ հաճախորդների սպասարկման ոլորտի մասին։

–Մտածե՞լ եք երբևէ, որ կդառնաք գործարար։

–Ես սովորել եմ LSAT-ում և պատրաստվում էի դառնալ ներգաղթի իրավաբան։ Ես ռոմանտիկ մտքեր ունեի օգնել մարդկանց քաղաքացիություն ձեռք բերելու հարցում։ Հետո հասկացա, որ ես ատում եմ այն, ինչ անում եմ և տեղափոխվեցի աշխատելու  Waffle House–ում, որտեղ և հասկացա, որ ուզում եմ ինչ–որ սեփական նախաձեռնություն սկսել։

–Եվ այսպես` ինչպե՞ս 2005 թվականին սկսեցիք Reddit-ը։

–Ես  իմ համալսարանական ընկերոջ հետ սկսեցի մի նախագիծ, որը կօգներ մարդկանց ջնջել սահմանները, բայց դա չաշխատեց։ Բայց հետո Սիլիկոնյան Հովտի ինկուբատորը մեզ գումար տվեց և մենք ստեղծեցինք Reddit–ը։

–Ո՞րն է Ձեր խորհուրդը քոլեջի ուսանողներին։

–Դուք իրականում ուզո՞ւմ եք քոլեջ գնալ։ Այս երկրում շատ ուսանողներ կան, որոնք ուսման վճարի խնդրի տակ են։ Ես կարծում եմ` նրանք պիտի այլ հայացքով նայեն համալսարանի կրթությանը և դրանց աշխատելու ձևին։  Մենք շատ երկար ժամանակ ենք ծախսում դրա վրա։