Google–ը Instagram–ի նման ծառայությունը է թողարկել

Google  ընկերության մասնագետները թողարկել են FriendlyPix  փորձարարական հարթակը, որը շատ նման է հայտնի Instagram սոցցանցին։ Հարթակը դեռ մոբայլ տարբերակ, բայց բավական հաջող դեբյուտ ունի web տարածքում։ Այստեղ օգտատերերը կարող են կիսվել լուսանկարներով, հետևել մյուս օգտատերերին և հավանել նրանց հրապարակումները։

Հարթակի առաջնային էջում կարելի է գրանցվել կա՛մ Google-ի, կա՛մ Facebook–ի հաշվիվներով։ Հաջող գրանցումից հետո օգտատիրոջը հասանելի են դառնում նկարներից բաղկացած լրահոս։ Չնայած, հարթակը դեռ փորձարարական է, բայց բոլոր լուսանկարները, որոնք դուք կտեսնեք, իրական են` հեղինակները իրական օգտատերեր են։

Հեղինակների խոսքով, FriendlyPix–ը չի մրցակցելու  Instagram–ի և  Snapchat–ի հետ։ Նրանց առաջնային նպատակն է ցույց տալ, որ հավելվածներ ստեղծելու  Firebase հարթակում կարելի է տեխնոգլուխգործոցներ կյանքի կոչել։