2018–ի երկրորդ կեսի ամենասպասված սմարթֆոնները

Ներկայացնում ենք 4 նոր սմարթֆոն, որոնք ամենասպասվածն են 2018–ի երկրորդ կեսին։

Xiaomi Mi Mix 3

Սմարթֆոնը օգտատերերի դատին կներկայացվի աշնանը։ Չինական Xiaomi  ընկերությունը օգտատերերի սիրելին է դարձել մեկ պարզ պատճառով` գնային քաղաքականությունն այստեղ անփոփոխ է։ Բացառություն չի լինի նաև այս անգամը։Անոնսի համաձայն` սմարթֆոնը զինված կլինի Snapdragon 845 պրոցեսորով, 8 գբայթ օպերատիվ հիշողությամբ և  AMOLE էկրանով։

Essential Phone 2

Essential Phone 2–ը շուկայում կհայտնվի ամռանը։ Զարմանալու առիթներ հաստատ կլինեն, որովհետև վերջերս ընկերության ղեկավարման գործը իր վրա է վերցրել Էնդի Ռուբինը` Android–ի հեղինակներից մեկը։ Շարքի առաջին սմարթֆոնը  չի գոհացրել օգտատերերին։ Տեսնենք` ինչ կառաջարկեն ամռանը։

 

Google Pixel 3

Սմարթֆոնը կթողարկվի աշնանը։ Google–ը իր Pixel դասի սմարթֆոնները շարք է դարձրել և դա աննպատակ չէ` գաջեթներն ունեն խոստումնալից տեխնիկական բնութագիր և հզոր մարտկոց։ Իսկ, ահա էկրանները, այնքան էլ չեն գոհացրել  օգտատերերին։ Եվ, վստահաբար, կարելի է ասել, որ շտկումներ կլինեն հենց դիսփլեյում։

Moto Z3 Force

Սմարթֆոնը վաճառքի դուրս կբերվի ամռանը։ Եթե հաճախ եք սմարթֆոնը վայր գցում, ապա ձեզ դուր կգա ShatterShield տեխնոլոգիան, որը սմարթֆոնի էկրանը դարձնում է ավելի դիմացկուն։