Facebook- ը արգելափակել է CubeYou ընկերության հավելվածը

Facebook- ը արգելափակել է CubeYou ընկերության հավելվածը, որը չարաշահել է օգտատերերի տվյալները: Այսպիսով, ընկերությունների ցանկը, որոնք Cambridge Analytica-ի հետ սկանդալից հետո  սոցիալական ցանցի հետաքննության կենտրոնում են հայտնվել, աճում է:

CubeYou ընկերության հավելվածները   կապված է  Քեմբրիջի համալսարանի հոգեչափական հետազոտությունների կենտրոնի հետ: Հավելվածն արգելափակվել է այն բանից հետո, երբ   CNBC-ը  Facebook-ին տեղեկացրել է, որ CubeYou-ը վիկտորինաների միջոցով մարդկանց մասին տեղեկատվություն է հավաքում:

CNBC-ի համաձայն՝ CubeYou-ը  իր վիկտորինաները ներկայացնում է «որպես ոչ առևտրային ակադեմիական հետազոտություն», այնուհետ տեղեկությունները տրամադրում է շուկայագետներին: CubeYou ընկերությունն, իհարկե,  ժխտում է տվյալների չարաշահումը:

Ավելի վաղ Facebook-ը հայտնել էր, որ դադարեցրել է AggregateIQ կանադական քաղաքական խորհրդատվական ընկերության աշխատանքը, ԶԼՄ-ների հաղորդագրություններից հետո, թե այն կապված է բրիտանական x Cambridge Analytica ընկերության հետ, որը մեղադրվում է ընտրությունների վրա ազդելու նպատակով սոցիալական ցանցի 87 միլիոն օգտատերերի տվյալնելը ստանալու մեջ :