Huawei Mate 20-ի նախատիպը ռեկորդ է սահմանել

Huawei Mate 20 սմարթֆոնն ունի բոլոր հնարավորությունները առաջ անցնելու հայտնի ընկերությունների արտադրանքներից: Այս մասին փաստում են սմարթֆոնի սինթետիկ թեստավորման արդյունքները: Չնայած թեստավորմանը մասնակցում էր ապագա ֆլագմանի նախատիպը, բայց արդյունքներով այն զարմացրել է բոլորին:

Հավանական Huawei Mate 20 ստացել է մոտ 357 000 միավոր, որը 3 անգամ ավելի շատ է, քան  Galaxy S9+-ի միավորները: Ի դեպ՝ հարավկորեական բրենդը իր սմարթֆոնը զինել է հզոր Snapdragon 845 պրոցեսորով: Մասնագետները կարծում են՝ սմարթֆոնի հզորությունը պայմանավորված է  Kirin 980 պրոցեսորով:  Huawei Mate 20-ը օգտատերերի դատին կհանձնվի ամռան վերջում կամ աշնան սկզբին: Սմարթֆոնը կունենա եռակի ֆոտոխցիկ: