WebAuthn. Face ID–ի և Touch ID–ի փոխարինողը

Firefox– վերջին թարմացման մեջ  WebAuthn–ի թույլտվություն է հայտնվել։

Այս տեխնոլոգիան թույլ է տալիս սքանավորել օգտատիրոջ դեմքն ու մատնահետքերը, ինչպես նաև USB բանալիները` կայքեր մուտք գործելու համար։

Chrome և Edge  բրաուզերները WebAuthn–ը կավելացնեն հաջորդող թարմացումներում։ Իսկ Apple–ը նման մտադրություն չի հայտնել, չնայած, մասնակցել է տեխնոլոգիայի ստեղխման աշխատանքներին։

Նման տեխնոլոգիան դեռ թեստավորման փուլում է և դրա կիրառումը հայտնի բրաուզերներում կիրառելը մեծ քայլ կլինի դեպի` համացանցային ապահովություն։