YouTube-ին մեղադրել են երեխաների մասին ապօրինի տեղեկատվություն հավաքելու մեջ. CNN

EY6PYK A Child watching Youtube videos on a laptop computer

Իրավապաշտպան կազմակերպություններըը YouTube տեսահոսթինգին մեղադրել են 13 տարին չլրացած երեխաների վերաբերյալ անօրինական տեղեկատվություն հավաքելու մեջ:

Շուրջ 20  խմբեր համատեղ բողոք են ներկայացրել ԱՄՆ-ի Ֆեդերալ առևտրական համակարգ՝ Google ինտերնետ-հսկայի դուստր ընկերության կողմից Համացանցում երեխաների գաղտնիության պաշտպանության օրենքի ենթադրյալ խախտման հետաքննության խնդրանքով։ Օրենք  կոչված է սահմանափակելու 13-ից ցածր տարիքի երեխաների վերաբերյալ տեղեկությունների հավաքման հնարավորությունները:

 Ընկերությունները պարտավոր են ծնողներին ծանուցել նման մտադրությունների մասին և դրա համար ստանան նրանց համաձայնությունը: Բողոքող կողմը պնդում է, որ ընկերությունը մի քանի տարում խախտել է ավելի քան 23 միլիոն երեխաների իրավունք։

Հարկ Է նշել, որ YouTube-ի կանոնների համաձայն՝ այնտեղ գրանցվել կարող են  13-ից բարձր տարիքի մարդիկ: Սակայն գործնականում երեխային ոչինչ չի խանգարում շրջանցելու այդ կանոնը՝ օգտահաշիվ ստեղծելիս   նշել «ես 13 տարեկանից մեծ եմ» տողը։ Thendera research շուկայավարական ընկերության տվյալների համաձայն՝ ութից մինչեւ 12 տարեկան երեխաների 45 տոկոսն հաշիվ ունի YouTube-ում: