NASA-ն Լուսնի վրայով վիրտուալ շրջագայություն տեսանյութ է հրապարակել։
Հոլովակը կազմված է լուսանկարներից, որոնք ստացվել են Lunar Reconnaissance Orbiter տիեզերական սարքի 9 տարվա աշխատանքի ընթացքում: Տեսահոլովակը հրապարակվել է 4K տարբերակով, որը թույլ է տալիս դիտողին մանրամասն զննել ներկայացված վայրերը։
«Դրանցից մի քանիսը գտնվում են մոտ կողմում և արդեն հայտնի են ինչպես մասնագետներին, այնպես էլ Լուսնի «կյանքով» հետաքրքրվողներին: Մյուսներն էլ հստակ տեսանելի են միայն տիեզերքից», – ասել է NASA- ի աշխատակից Էրնի Ռայթը: