Instagram-ը ևս մեկ գործառույթ է թողարկել

Երեկ  Instagram-ը ներկայացրեց  նոր գործառույթներ Story-ների համար։

Այսօր արդեն սոցցանցը ներկայացրել է ևս մեկ նորույթ` կապված հրապարակումների պահպանման հետ։

Այս մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են TechCrunch լրատվական կայքին: Նոր գործառույթը  վաղուց կա Facebook -ում` այն թույլ է տալիս օգտատերերին ներբեռնել իրենց էջի ցանկացած հրապարակում:

Այս գործառույթը թույլ կտա օգտատերերին հետևել իրենց սեփական հրապարակումներին։ Բայց սա միակողմանի քայլ չէ, նորամուծությունը կնպաստի նաև կապույտ տիրույթի դիրքերի բարելավմանը։ Մարկ Ցուկերբերգի ընկերությունը պարտավորվել է Facebook-ի  ամբողջ տվյալների բազան դարձնել շարժական:

Instagram-ի ներկայացուցիչները իրենց հայտարարության մեջ ասել են. «Մենք պատրաստվում ենք թողարկել շարժական հատուկ գործիք, որը թույլ կտա օգտատերերին ունենալ այն ամենի կրկնօրինակը, ինչ իրենք երբևէ հրապարակել են մեր տիրույթներում՝ ներառյալ հաղորդագրությունները, տեսանյութերն ու նկարները»: