Ինչպիսի՞ տեսք կունենա (PRODUCT)RED iPhone X–ը, եթե Apple–ը թողարկի այն (տեսանյութ)

iPhone X–ի ոչ այդքան պահանջված լինելու փաստը  Apple–ին «ստիպում» է թողարկել նաև  iPhone X–ի  (PRODUCT)RED տարբերակը։

Concept Creator–ը մոտավոր պատկերացրել է, թե ինչ հնարավոր տեսք կարող է ունենալ կարմիր սմարթֆոնը։

Ապրիլի 9–ին թողարկված (PRODUCT)RED iPhone 8–ը ինչ խոսք գեղեցիկ տեսք ունեի` կարմիր կորպուս և սև էկրանի դասական համարդությունն իրենց գործը արել են։ Նորույթով արդեն շատերն են հետքրքրքվում, անգամ այն պարագայում, որ տեխնիկական բնութագրով այն չի տարբերվում iPhone 8–ի օրիգինալ տարբերակից։

Հիշեցնեն, որ  iPhone X, ցավոք, շուկայում դեռ վաճառվում է երկու գունային տարբերակով։ Միակ բանը, որ կարող է iPhone X–ի օգտատերերի սմարթֆոնը «ներկել» կարմիր Folio պատյանների հավաքածուն է։

Համենայնդեպս Apple–ը դեռ մինչև եռյակին ներկայացնելը մի քանի ամիս ժամանակ ունի և հնարավոր է ինչ–որ քայլեր ձեռնարկել iPhone X (PRODUCT)RED ստեղծելու ուղղությամբ։