Google–ի Pixel շարքի առաջին սերունդը անհետացել է խանութներից

Google–ի  Pixel և Pixel XL  սմարթֆոններն այլևս հնարավոր չէ գնել պաշտոնական խանութ սրահներում։ The Verge փոխանցմամբ,  Google–ը դադարեցրել է այս մոդելների վաճառքը;

Այն, որ  Google մի օր պետք է գնար այս քայլին և հետ կանչեր խանութներից այս շարքի առաջին սերունդը, ակնհայտ էր, քանի որ անցյալ տարի դրանց փոխարինելու եկան շարքի միանգամից երկու նորույթ` Pixel 2–ը և  Pixel 2 XL–ը։ Առաջ այս սմարթֆոնները մրցակցում էին այնպիսի հզոր մոդելների հետ, ինչպիսիք են   iPhone–ը և  Galaxy–ն, բայց հիմա դրանք արդեն 6 ամսվա վաղեմություն ունեն։

Չնայած, եթե դուք փնտրում եք լավ տեխնիկական բնութագրով և օպերացիոն համակարգի պարբերաբար թարմացումներով սմարթֆոն, ապա կարող եք ձեռք բերել հենց այս շարքի մոդելները։ Դրանք հաստատ կարդարացնեն իրենց 400 դոլար արժողությունը։

Ինչևէ, սմարթֆոններն արդեն չեն դիմանում մրցակցությանը, իսկ օգտատերերն էլ սովորել են, որ Google–ի առաջարկը պետք է մատչելի լինի։ Օրինակ Nexus 5–ը ամենամատչելի միջին դասի սմարթֆոնն է, որը օգտատերերի սիրելին է դարձել կարճ ժամանակում։ Բնականաբար, օգտատերերի մոտ դժգոհության ալիք բարձրացավ, երբ «պիքսելները» արժեքով հավասարվեցին  Galaxy–ին և iPhone–ին։ Ընկերությունը իր քաղաքականությունը բացատրեց հետևյալ ձևով` էժան մոդելներ ստեղծելը ընկերության համար այլևս ձեռնատու չէ։ Չնայած արդեն մեկ տարի է Google–ն ակտիվորեն  զբաղվում է իր արտադրանքի PR-ով, բայց շուկայի գլխավոր առաջատարին` iPhone–ին, առաջ անցնել այդպես էլ դեռ չի հաջողվել։