KGI վերլուծաբանները կարծում են, որ Apple-ի գլխավոր խնդիրն այն է, որ ընկրերությունը չի հասցնում իր գաջեթների համար նորմալ աշխատող ծրագրային ապահովում ստեղծել։
Apple-ի աշխատակիները չեն կարողանում ինովացիոն տեխնոլոգիաները ներդնել իրենց աշխատանքի մեջ, որովհետև նրանց նոր գաջեթներն ավելի արագ են ստեղծվում, քան դրանց աշխատանքը ապահովող օպերացիոն համակարգերը, – ասել է KGI վերլուծաբաններից Մինգ ՉԻ Կուոն։
Կուոն իր ուշադրությունը սևեռել է արհեստական բանականության տարրերով հագեցած տեխնոլոգիաների ստեղծման վրա, որը ընկերության մոտ լավ մակարդակի վրա չի գտնվում։
ARKit-ի ստեղծումից մոտ մեկ տարի է անցել, իսկ App Store-ում դեռ չի հայտնվել այս տեխնոլոգիայով ստեղծված արժանի և հայտնի արտադրանք։
Մինչ Apple-ը կհամոզի իր օգտատերերին, որ ARKit-ը հզոր և հետաքրքիր տեխնոլոգիա է, նրա մրցակիցները՝ Google-ն ու Samsung-ը արդեն սկսել են արտադրել արհետսական բանականությամբ հագեցած պրոցեսորներ, ֆոտոխցիկներ և այլն։
Ի դեպ, մասնագետները կարծում են, որ Apple-ի ծանր վիճակը առաջիկայում չի փոխվւ, քանի որ iOS և macOS օպերացիոն համակարգերի թարմացված տարբերակներում խոտաններ են հայտնվել։