Polaroid ընկերությունը ներկայացրել է Cams 96 ֆոտոխցիկների սահմանափակ խմբաքանակ՝ կյանքի կոչելով Polaroid 600 դասական շարքի խցիկները, որոնք շատ մեծ տարածում էին ստացել 1980-ականներին և 90-ականներին:
Սարքերը վաճառքի կհանվեն երկու գույնով՝ Jazz Red և Fresh Blue և կարժենան $190, գրում է Bird in Flight-ը My Modern Met-ի վրա հղումով:
«Վայրկյանական տպման անալոգային խցիկը չի կարող միանալ համացանցին և հրապարակել լուսանկարները սոցցանցում: Սակայն 5000 քիմիական ռեակցիան, որ կատարվում է ամեն անգամ, երբ սեղմում եք կոճակը, թույլ է տալիս եզակի լուսանկար ստանալ, որն անհնար է վերարտադրել»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Վաճառքի հանվելիք խմբաքանակի ծավալը 2000 նմուշ է:
Սարքերը կարելի է ձեռք բերել Polaroid-ի պաշտոնական կայքում: