Telegram-ի փաստաբանները մտադիր են բողոքարկել մեսենջերի արգելափակման դատավճիռը

Telegram-ի շահերի ներկայացուցիչ «Ագորա» միջազգային իրավապաշտպան կազմակերպության փաստաբանները հայտարարել են դատարանի վճիռը բողոքարկելու ծրագրի մասին, որի որոշմամբ Ռուսաստանի տարածքում մեսենջերը կարգելափակվի, հայտնում է ՌԲԿ-ն:

«Ագորայի» ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք դատարանին «թախանձագին խնդրել են» հայցի ըստ էության քննությունը հետաձգել, քանի որ «Ռոսկոմնադզորի» հայցը չեն ստացվել, իսկ դատարանից չեն ստացվել այդ հայցը վարույթ ընդունելու եւ դատական նիստին նախապատրաստվելու մասին որոշումը: «Ավելին՝ լրատվամիջոցներից մենք տեղեկացանք, որ դատարանն այս գործին մասնակցելու համար ներգրավել է Ռուսաստանի ԱԴԾ-ին, իսկ նրա դիրքորոշումը եւս մեզ չեն ուղարկել: Մենք հայցին մեր առարկությունները եւ ապացույցները ներկայացնելու իրական հնարավորություն չենք ունեցել, քանի որ «Ռոսկոմնադզորի» այդ նույն հայցը մենք մինչեւ հիմա չենք տեսել: Սա պաշտպանության իրավունքի աղաղակող խախտում է»,- կարծում են կազմակերպությունում:

Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը ապրիլի 13-ի նիստում վճիռ է կայացրել Ռուսաստանի տարածքում արգելափակել Telegram ծառայությանը հասանելիությունը: Դատարանը բավարարել է նաեւ «Ռոսկոմնադզորի» մեսենջերի անհապաղ արգելափակման միջնորդությունը: