Չինական Xiaomi ընկերությունը խաղային սմարթֆոն է թողարկել:Black Shark անվանով գաջեթի գլխավոր առանձնահատկությունը Shark GamePad խաղային վահանակի հնարավորությունն է: Նորույթն աշխատում է Snapdragon 845 պրոցեսրով և համալրված է 6-8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:
Սմարթֆոնի հիմնական տարբերակն ունի 6 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներկառուցված հիշողություն, մինչդեռ առաջատար տարբերակը կունենա 8 ԳԲ և 256 ԳԲ հիշողություն։
Սմարթֆոնն ունի կրկնակի հիմնական տեսախցիկ` 12 և 20 Մգպ, իսկ դիմային տեսախցիկը՝ 20 մգպ է:
Գաջեթների արժեքը 480 դոլար է, իսկ հիմնական առաջատար տարբերակը` 560 դոլար։