Google Mail-ը թույլ կտա ինքնաջնջվող նամակներ ուղարկել

Google Mail-ը (GMail) ակտիվ աշխատում է նոր դիզայնի և գործառույթների ուղղությամբ: Այժմ հանրահայտ փոստային ծառայությունում կողային պատուհան կհայտնվի, իսկ օգտվողները կկարողանան  նամակներ ուղարկելուց հետո չեղարկել։
Նոր դիզայնը կհեշտացնի  Google օրացույցի հետ աշխատանքը: Երբ փոփոխությունները ուժի մեջ են կշմտնեն, օգտատերն այլևս ստիպված չի լինի տեղափոխվել «փոստ» և «օրացույց» պատուհնների: Դրանք կփոխարինի նոր կողային պատուհանը, որի վրա կտեղադրվի օրացույցի կառավարման ինտերֆեյսը: Այս լուծումը հնարավորություն կտա միաժամանակ աշխատել ինչպես էլեկտրական նամակների հետ:

Կա ևս մեկ հետաքրքիր լուծում` ինքնաջնջվող նամակները: Խոսքը ուղարկողի համար նամակի ակտիվության ժամկետը սահմանելու հնարավորության ստեղծման մասին է: Ժամկետի ավարտից հետո նամակը ինքնաջնջվում է բոլոր փոստային արկղերից: Ենթադրվում է, որ այս թարմացումն արվում է Google-ի գաղտնիության քաղաքականության փոփոխության պատճառով։