2017 թվականին Facebook-ը Ցուկերբերգի անվտանգության վրա ծախսել է 9 մլն դոլար

2017 թվականին Facebook-ն իր հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անվտանգության վրա ծախսել է 9 մլն դոլար, ինչը 1,5 անգամ ավելին է, քան 2016թ. (5,8 մլն դոլար), հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով CNN-ն ու ընկերության հաշվետվությունը։

Ընդամենը վերջին երեք տարում Ցուկերբերգի անվտանգության, մասնավոր ինքնաթիռներով նրա թռիչքների վրա ծախսել են մոտ 20 մլն դոլար։ Մասնավորապես, ընկերությունը վճարել է դրանց վառելիքի  և անձնակազի աշխատանքի համար։

Facebook-ը նշում է, որ ծախսերի դինամիկան ուղիղ կապված է ընկերության հիմնադրի կյանքին սպառնացող վտանգների հետ։

Ցուկերբերգի պաշտոնական աշխատավարձը նախկինի պես կազմում է տարեկան 1 դոլար։