Google Play-ում կեղծ հակավիրուսային ծրագրեր են հայտնաբերել

Google Play–ում 35 կեղծ հակավիրուսային ծրագիր է  հայտնաբերվել, որոնք լուրջ սպառնալիք են ներկայացնում Android-ով   աշխատող սարքավորումների համար:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, վտանգավոր ծրագրերի բացահայտման մասին հայտնել են ESET հակավիրուսային ծրագրերի մշակմամբ զբաղվող միջազգային ընկերության փորձագետները:

Հայտնաբերված հակավիրուսները միայն անվտանգության տպավորություն են ստեղծում, իսկ իրականում օգտատերերին գովազդ են ցուցադրում և շեղում են նրանց։
Փորձագետների կողմից ուսումնասիրված հավելվածները նմանակում են հակավիրուսային ծրագրի աշխատանքը:
Նշվում է, որ վտանգավոր հավելվածները հեռացվել են Google Play-ից մասնագետների հաղորդումից հետո: Սակայն հեռացման պահին շուրջ 7 մլն օգտատեր արդեն հասցրել էր ներբեռնել նման ծրագրեր: