Ճապոնացին անիմե սերիալից իր երազանքի ռոբոտին է ստեղծել

Ճապոնացի Մասակի Նագումոն միշտ երազել է հսկայական ռոբոտ ունենալ ու դրանով ընթանալ  քաղաքի փողոցներով, ինչպես նրա սիրելի «Գանդամ» անիմե սերիալի կերպարները:

Իր երազանքի իրականացման համար  44-ամյա ինժեները ստեղծել է «Landwalker Mononofu» կամ LW-Mononofu մարդանման ռոբոտ, որը կշռում է 7 տոննա և ունի 9 մետր բարձրություն:

Նագումոն խցում նստած կառավարում է ռոբոտին, որի մեջ հնարավոր է հայտնվել մեխանիկական վերելակի միջոցով: Ռոբոտն անգամ օդային ատրճանակ ունի, որը կարող է գնդակներով կրակել:

LW-Mononofu-ի կամ Նագումոյի ստեղծած ցանկացած ռոբոտի մեկ ժամվա վարձույթը մոտ 930 դոլար է: