Ayb–եցիները հաղթանակած են վերադարձել Երևան

«Այբ» դպրոցի ինժեներական ակումբն ԱՄՆ-ում կայացած «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր 2018»-ում գրավել է պատվավոր 3-րդ հորիզոնականը։ Այս մասին տեղեկանում ենք Ayb դպրոցի ֆեյսբուքյան էջից։

Բացի հաղթանակաը թիմն արժանացել է մրցույթի գլխավոր հովանավոր «Հոնդա» ընկերության նորարարության համար տրվող միանգամից երկու հատուկ մրցանակի, ինչը եզակի դեպք է մրցույթի պատմության մեջ։ Անգամ մեկ այդպիսի մրցանակ ստանալը բոլոր մասնակիցների ամենամեծ երազանքն է։

«Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթը համարվում է ռոբոտաշինության ամենաճանաչված և երկարամյա պատմություն ունեցող մրցույթն Ամերիկայում։ Այն բաղկացած է 13 անվանակարգից՝ սումո ռոբոտ, մինի-սումո ռոբոտ, փրկարար ռոբոտ, ռոբո հոկեյ, լաբիրինթոս անցնող ռոբոտ և այլն: «Այբ»-ի թիմն այս տարի ներկայացել է երկու ռոբոտներով՝ լաբիրինթոս անցնող ռոբոտով և ինքնակառավարվող մեքենայով։