ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):՛
Montessorium: Intro to Words
Գինը՝ 4.99$ – անվճար
Կրթական հավելված է նախատեսված անգլերեն սովորողների համար։ Հավելվածը կօգնի ճիշտ սովորել ոչ միայն բառերի ուղղագրությունը այլ նաև դրանց արտասանությունը։
Montessorium: Intro to Letters
Գինը՝ 4.99$ – անվճար
Կրկին կրթական հավելված է, որը բաղկացած է 5 մասից։ Այս հավելվածն էլ կօգնի ճիշտ սովորել տառերի արտասանությունը։
DMD Panorama
Գինը՝ 1.99$ – անվճար
Հավելվածը թույլ է տալիս 360 աստիճան նկարահանումներ իրականացնել։ Այստեղ կարելի է նման լուսանկարներ ստանալ ինչպես հիմնական, այնպես էլ` դիմային տեսախցիկով։
Splashtop Personal
Գինը՝ 9.99$ – անվճար
Բիզնես հավելված է, որը կօգնի փոխկապակցել սեղանի համակարգիչը Mac–ի կամ ipad–ի հետ։ Ուղղակի պետք է ներբեռնել, միանալ WifFi ցանցին և վերջ։
Purely Vegan
Գինը՝ 1.99$ – անվճար
Հավելվածը նախատեսված է բուսակերների համար։ 60–ից ավելի համեղ բաղադատատոմսեր առաջարկող հավելվածը նաև նախատեսված է նրանց համար, ովքեր որոշել են առողջ ապրելակերպ վարել և հրաժարվել ֆասթ ֆուդից։ Ներբեռնեք և վայելեք։