Ի՞նչ սպասել Honor 10–ից և ի՞նչից այն զրկված կլինի

Honor 10–ը կթողարկվի հաշված ժամերից, բայց սմարթֆոնի տեխնիկական բնութագրի մանրամասները շարունակում են հայտնվել համացանցում։ Հայտնի է դարձել, որ Honor 10–ը կարադարացնի սպասելիքները։

Honor 10–ում չեն հեռացրել ականջակալների  3,5մմ անցքը։

Հայտնի է, որ սմարթֆոնը կունենա 5.84 դյույմ անկյունագծով LTPS  էկրան, ինչպես նախորդ  Huawei P20 Lite–ը։ Էկրանի միակ տարբերությունը դրա կտրվածքն է, որտեղ տեղադրված է լինելու 24 մգպ ֆոտոխցիկը։

В Honor 10–ը չի ունենա microSD հնարավորություն։

Ցավոք, այո, Honor 10–ում հիշողությունը հավելյալ կրիչներով ավելացնելու հնարավորություն չի լինի։ Եվ, հաշվի առնելով, որ սմարթֆոնը ունենալու է հզոր  Kirin 970 պրոցեսոր,  նրա գինը կգտնվի  Lite և View մոդելների գնի միջակայքում։

Honor 10 կունենա  Android 8.1 Oreo։

Սպասվում է, որ սմարթֆոնը կթողարկվի այսօր և նրա ծրագրային ապահովումը ամենայն հավանականությամբ կլինի ժանանակակից`  Android 8.1`  EMUI 8.1–ի կաղապարով։

Մինչ ընկերությունը պատրաստվում է ժամեր հետո կայանալիք իր շնորհանդեսին, մեզ մնում է միայն ակնկալել ու սպասել, թե ինչ կցուցադրեն այս անգամ։