Honor-ի նոր բյուջետային սմարթֆոնները կունենան գերարագ Face ID

Honor 7C և 7A  բյուջետային սմարթֆոնները «կճանաչեն» իրենց օգտատերերն ավելի արագ, քան iPhone X–ի Face ID–ին։ Հեղինակների խոսքով, սմարթֆոններում ներդրված տեխնոլոգիան այնքան հագեցած է ու զարգացած, որ դեմքի ճանաչումն իրականացնում է հաշված վայրկյանների ընթացքում։

Երկու սմարթֆոնն էլ դեմքը ճանաչելու համար օգտագործում են դիմային տեսախցիկները։ Ի դեպ` այստեղ տեխնելեգիան չունի կադրը խորքից տեսնելու ալգորիթմներ։ Բայց դա չի խանգարում, որպեսզի այն  միանգամից ֆիքսի 1024 կետ։

Honor 7C–ը ավելի առաջադեմ մոդել է. ունի 6 դյույմանոց էկրան, 8 միջուկանի  Snapdragon  450 պրոցեսոր և  3 գբ օպերատիվ հիշողություն։

Honor 7A–ն ունի 5.7 դյույմ անկյունագծով էկրան,  Snapdragon 430 պրոցեսոր և 2 գբ օպերատիվ հիշողություն։

Սմարթֆոնների արժեքն ԱՄՆ–ում կլինի 200 դոլար։