Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 21)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Montessorium

Գինը՝ 3.99$ – անվճար

Հավելվածը կօգնի ձեր երեխաներին սովորել գեղեցիկ ձևով գրել անգլերեն այբուբենի տառերը։ Հավելվածն իր մեջ ներառում է ուսուցման 3 տարբեր ձևաչափ։

Train Conductor 2: USA 

Գինը՝ 2.99$ – անվճար

Ձեր խնդիրն է հետևել գնացքի կանոնակարգված աշխատանքին։ Պետք է այնպես դասավորեք գնացքների ուղիները, որ նրանք չբախվեն իրար։

Montessorium: Intro to Math 

Գինը՝ 4.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է երեխաների համար։ Սովորեցրեք նրանց հաշվել, գրել ու կարդալ թվերը այս հավելվածի օգնությամբ։

Color Query Pro

Գինը՝ 2.99$ – անվճար

Բացահայտեք գույների աշխարհն այս հավելվածի միջոցով։ Պարզապես պետք է Ձեր սմարթֆոնը պահեք պատկերի առաջ և վերջ` հավելվածը կվերլուծի և կարճ ժամանակում կասի ձեզ գույնի անվանուmը, ինչպես կարելի է այն ստանալ և այլն։