Apple-ի նոր Daisy ռոբոտը կարողանում է հեռախոս մասնատել

Apple-ը ներկայացրել է  Daisy անունով  ռոբոտի, որն կարողանում է արագ և արդյունավետ iPhone-ի 9 տարբեր մոդելները քանդել։ Քանդված մոդելների մասերը հետագայում վերամշակվելու են և օգտագործվելու` նոր սարքերում:

Մեկ ժամում ռոբոտը կարող է մինչև 200 հեռախոս մասերի բաժանել, ինչպես նաև  բաղադրիչները հետագա վերամշակման համար տեսակավորել։

Բջջային հեռախոսների արտադրության ժամանակ մեծ քանակությամբ արդյունաբերական թափոններ են առաջանում, ուստի ժամանակակից ընկերությունները փորձում են այս գործընթացը էկոլոգիապես ավելի մաքուր դարձնել: Միջոցներից մեկը այն նյութերի վերաօգտագործումն է, որոնցից ստեղծվել են հնացած կամ արդեն անպիտան սարքերը: