Եվրահանձնաժողովը սկսել է ստուգել Apple-ի կողմից երաժշտության ճանաչման Shazam հավելվածի գնման գործարքը:
«Երաժշտությունը լսելու գործիքները վերջին տարիներին զգալիորեն փոխվել են և մեծ թվով եվրոպացիներ սկսել են օգտվել սթրիմինգային ծառայություններից: Մեր հետաքննությունը նպատակ ունի պարզել՝ արդյոք երաժշտության սիրահարները կշարունակեն սթրիմինգային ծառայությունների միջոցով երաժշտություն վայելել և դրանց սինքրոնացման արդյունքում առաջվա նման ընտրության հնարավորություն կունենան», -նշել է Եվրահանձնաժողովի մրցակցության հարցերով անդամ Մարգրետե Վեստագերը: