Apple ընկերությունը թողարկել է երկու մեծ թարմացում իր օպերացիոն համակարգերի համար: Երկու թարմացումն էլ հասանելի են բոլոր օգտատերերի համար՝ առանց սահմանափակումների:
iPhone-ի և iPad-ի թարմացման համար անհրաժեշտ է անցնել կարգավորումների բաժինն ու սովորականի նման թարմացնել օպրերացիոն համակարգը: Համակարգիչը թարմացնելու համար պետք է բացել Mac App Store ծրագիրը և անցնել թարմացումներ բաժին:
iOS նոր տարբերակն իր մեջ ներառում է նախկին օպերացիոն համակարգերի սխալների շտկումներ: macOS-ի նոր տարբերակում հեղինակները հեռացրել են մի շարք անցնքեր, կարգավորել են աշխատանքի խափանման հետ առնչվող խնդիրները: