Samsung-ը պատրաստվում է թողարկել Android Go-ով իր առաջին սմարթֆոնը

Samsung Electronics-ը պատրաստվում է թողարկել իր առաջին սմարթֆոնների շարքը, որոնք կունենան  Android Go օպերացիոն համակարգ:

Սմարթֆոնը ունենալու է Exynos 7570 4 միջուկանի պրոցեսոր,  Android Go համակարգում օպերացիոն հիշողությունը կլինի 1գբ:

Android Go համկարգով  Samsung-ի առաջին սմարթֆոնը կունենա  Galaxy J2 Core անվանումը և կլինի բյուջետային սմարթֆոն: Թե երբ այն կներկայացվի օգտատերերին, հայտնի չէ: Լուրեր են պտտվում, որ այն  կներկայացվի մինչև մայիսի վերջ:

Android Go-ն  Android օպերացիոն համակարգի «թեթևացրած» տարբերակն է, որի օպերատիվ հիշողությունը չի գերազանցում 1-2 գբ-ն: