Snapchat–ը ներկայացրել է նոր ակնոց տեսակցիկներ

Snapchat–ի հեղինակ Snap ընկերությունը թողարկել է խելացի ակնոցների երկրորդ սերունդը, որն ստացել է Spectacles  V2 անվանումը։ Ակնոցն ունի ներկառուցված տեսախցիկ։

Ակնոցը կարող է ոչ միայն տեսահոլովակն նկարահանել, այլ նաև լուսանկարել, աշխատել ջրի տակ և այլն։ Ակնոցի կորպուսը ընկերությունը թեթևացրել  է շուրջ 3 անգամ։

Արտաքնապես իր նախորդից Spectacles  V2–ը տարբերվում է նրանով, որ այլևս չկան տեսախցիկի շուրջ դեղնավուն օղակները։

Հեղինակների պնդմամբ Spectacles V2–ի մեկանգամյա լիցքավորումն ու հիշողությունը կբավականացնեն 70 տեսահոլովակ նկարահանելու համար, եթե դրանք լինեն մոտ 30 վայրկյան տևողությամբ։ Նորույթը վաճառքում արդեն կա, բայց միայն ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ֆրանսիայի տարածքում։ Մոտավոր արժեքը 150 դոլար է։

Մյուս երկրներում Spectacles V2–ը հասանելի կդառնա մայիսի 3–ից։