12 միլիոն դոլար Բիլ Գեյթսից` գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութի ստեղծման համար

Microsoft ընկերության ղեկավար, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բիլ Գեյթսը, Page family-ի հետ համատեղ 12 մլն դոլար կնվիրաբերի գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութի ստեղծման համար:

Հաղորդվում է, որ միլիարդատերը Մասաչուսեթսի Բժշկական համայնքի ամենամյա հանդիպման ժամանակ հայտարարել էհետազոտական հիմնադրամի ստեղծման մասին:

«Այսօր մենք Page family-ի հետ համատեղ գործարկում ենք 12 մլն դոլարանոց Grand Challenge նախագիծ, որպեսզի արագացնենք գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութի զարգացումը», — ասել է Գեյթսը: