Սովետական շրջանը թեև շատերի կարծիքով փակ ժամանակաշրջան էր, բայց այստեղ` ամբողջ ԽՍՀՄ տարածքում տեխնոլոգիական մեծ զարգացում էր տեղի ունենում։ Ստեղծվում էին սառնարաններ, մեքենաներ, կենցաղային տեխնիկա և ռադիոընդունիչներ։ Մի խոսքով` տեխնիկայի պակաս չկար։ ittrend.am–ը ներկայացնում է շատերին հայտնի փոշեկուլները, որոնք մեծ մասսայականություն են վայելել ոչ հեռու անցյալում։ Վստահաբար, շատերի տանը դրանք դեռ պահպանված կլինեն։
Էլեկտրական փոշեկուլ «Днепр», 1953 թվական:
Ստեղծվել է Դնեպոպետրովսկում` Ուկրաինայի Խորհրդային սոցիալիստական հանրապետությունում ` № 489 գործարանում։ Փոշեկուլն արտադրվել է ի պատասխան գերմանական Progress 7 փոշեկուլներին։
Փոշեկուլ Saturnas («Сатурн»), 1967 թվական։
Անվիճելի առաջատար սովետական ժամանակաշրջանի դիզայներական գործում։ Արտաքին տեսքը հիշեցնում է Սատուրն մոլորակը, ինչի պատճառով էլ ստացել է անվանումը։ Ստեղծվել է Լիտվիայիում` Վիլնյուսում` էլեկտրազոդման սարքավորումների գործարանում։
Փոշեկուլ «Ветерок-2», 1962 թվական։
Նախատեսված է եղել հագուստի և փափուկ կահույքի մաքրման համար։ Պատրաստված է Սանկտ Պետերբուրգում` Էլեկտրական մեքենաների գործարանում։