WhatsApp մեսենջերի հիմնադիրներից մեկը լքում է Facebook-ը

WhatsApp մեսենջերի հիմնադիրներից Յան Կումը լքում է  Facebook-ը: Այս մասին նա գրառում է կատարել Facebook-յան իր էջում։ Յան Կումը պարզաբանել է, որ Facebook–ը լքում է բացառապես   անձնական պատճառներով և առաջ շարժվելու ցանկությամբ։ Բայց,  ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝   Facebook-ի ղեկավար պաշտոններից մեկից Կումի հեռանալու վրա կարող էր ազդել օգտատերերի տվյալների պաշտպանության շուրջ նրա վեճը ընկերության հետ:

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը Կումին շնորհակալություն է հայտնել իր ավանդի համար՝ նշելով, որ ինքը կզգա նախկին գործընկերոջ հետ համագործակցելու պակասը: 2017 թվականին Facebook-ը լքել է WhatsApp-ի մեկ այլ համահիմնադիր Բրայան Էքթոնը:

WhatsApp-ն աշխարհում ավելի քան 1,2 մլրդ օգտատեր ունի: Facebook-ն այս մեսենջերը գնել է 4 տարի առաջ՝ 19 մլրդ դոլարով: