Google Pay կհայտնվի macOS և iOS հարթակներում

Cult of Mac տվյալների համաձայն, Google Pay–ը պատրաստվում է անհավասար պայքարի մեջ մտնել  Apple Pay–ի հետ հենց իր իսկ հարթակում։

Google–ի էլեկտրոնային վճարումների համակարգը դանդաղ, բայց հստակ քայլերով ինտեգրվում է  macOS և iOS համակարգեր։ Իսկ աշխատանքի համար առանձին հավելված անհրաժեշտ չի լինի։

 Շատ տարբերակներ կան ժամանակը խնայելու համար, բայց փորձել գտնել դեպի աշխատանք տանող կարճ ճանապարհը  կամ մինչև տուն հասնելը պատվիրել ուտելիք։ Դրա համար կա Google Pay,որը կօգնի Ձեզ ստանալ այդ հավելյալ հնարավորությունը` վճարել առցանց և խնայել ժամանակը»,– գրված է հաղորդագրության մեջ։  

Բլոգում նշել են 5 պատճառ, թե ինչու պետք է օգտատերը ընտրի Google Pay վճարային համակարգը։ Ըստ ընկերության կարևորը` վճարային համակարգ կարելի է մուտք գործել նաև վեբ բրաուզերներից։

Սա նշանակում է, որ  Google Pay–ը շուտով կհայտնվի  նաև  Chrome, Safari և Firefox բրաուզերներում։  Այն բանից հետո, երբ օգտատերը քարտն ավելացնի ծառայության մեջ, ամեն անգամ մուտք գործելիս ստիպված չի լինի նորից տվյալներ մուտքագրել։

Google Pay–ը ավտոմատ կերպով կավելացնի դրանք։ Իհարկե, նորույթը դժվար օգտագար լինի նրանց համար, ովքեր ունեն Apple Pay, բայց առանց   Touch ID տեխնոլոգիայի հին Mac–երի օգտատերերին պիտանի կլինեն։