LG–ընկերությունը Նյութ Յորքում ներկայացրել է իր նոր LG G7 ThinQ սմարթֆոնը։ Սարքն ունի 2018-ի սմարթֆոններին բնորոշ բոլոր թրենդները՝ հզոր Qualcomm պրոցեսոր, բարձրորակ էկրան, երկակի տեսախցիկ, հայլեանման կորպուս, էկրանի վերևի հատվածում հայտնի կտրվածքը. Ներդրված է արհեստական ինտելեկտի տարրեր:
LG G7 ThinQ: դիզայն
LG-ի այս տարվա սմարթֆոնի թողարկումը փոքր ինչ ձգձգվեց: Այն պետք է ներկայացվեր դեռ փետրվարի վերջին MWC-ի ժամանակ, բայց հետաձգվեց` ընկերությունը պահանջում էր ամբողջությամբ այն փոփոխել: Սպասելիքներն, իհարկե, շատ էին, բայց, չարդարացան: Սմարթֆոնը դիզայներական առումով ներառել է իր մեջ մրցակիցների բոլոր բացասական լուծումները՝ նույն ինքը էկրանի վերին հատվածում կտրվածքը, որը շատ օգտատերերին դժգոհության առիթ փողեց: Հետևի կորպուսը նման է իր նախորդին: Տեսքի առումով սմարթֆոնը աչքի չի ընկնում:
LG G7 ThinQ: տեխնիկական բնութագիրն ու տեսախցիկը
G7-տեխնիկական բնութագիրը բավական համեստ է՝Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր, ունի 4 գբ օպերատիվ և 64 գբ ֆլեշ հիշողություն: Սա նորույթ չէ, նման պարամետրեր ունեն գրեթե բոլոր չինական ժամանակակից սմարթֆոնները: Կա microSD հիշողության քարտի հնարավորութուն՝ ծավալը կարելի է մեծացնել մինչև 128գբ:
LG G7-ի գլխավոր առանձնահատկությունը նախորդ մոդելից ժառանգած օպտիկական համակարգն է և թվային անալոգային փոխարկիչը, որը աուդիո հնչողությունը ականջակալներում դարձնում է ավելի գեղեցիկ: Սարքի տեսախցիկը սակայն 16 մգ է, բայց ստացել է արհեստական բանականության տարրեր՝ կարողանում է ճանաչել 10-յակից ավել սյուժետներ և գունային երանգներ:
LG G7 ThinQ: գույնը, գինը, վաճառքի օրը
LG G7 ThinQ աշխատում է Android 8.0 Oreo օպերացիոն համակարգով և կթողարկվի սև, մոխրագույն, կապույտ և վարդագույն գունային լուծումներով: Ընկերությունը թողարկման ամսաթիվը և նախնական շուկայական արժեքը դեռ չի հրապարակել: