Չինաստանը պարզաբանումներ է տալիս

Չինաստանը  պարզաբանել էԱՄՆ տարածքում  ZTE  ընկերության գործունեության կասեցումը։ Երկու կողմերի հանդիպումը կայացել է մայիսի 3-4–ին  երկկողմ առևտրատնտեսական խորհրդակցության ժամանակ։ Այս մասին ասել է Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Ամերիկյան կողմը մեծ նշանակություն է տալիս չինական գործընկերների տեսակետին և Չինաստանի դիրքորոշումը կհասցվի մինչև ԱՄՆ նախագահը։

Բացի այդ, Հետախուզությունների դաշնային բյուրոն, կենտրոնական հետախուզական վարչությունը և Ազգային անվտանգության գործակալությունը խորհուրդ են տվել ամերիկացիներին չգնել  Huawei և ZTE ընկերության հետախոսներ, քանի որ չինական արտադրության սմարթֆոնները ամերիկյան սպառողների անվտանգությանը վտանգ են ներկայացնում։