Ford ընկերությունը հոգ է տանում սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց մասին և այդ իսկ պատճառով ստեղծել է հատուկ տեխնոլոգիայով ապակի, որը թույլ կտա տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց «տեսնել» ապակուց այն կողմ գտնվող պատկերներ։
Feel The View անունով տեխնոլոգիան առարկաների պատկերները փոխակերպում է սև ու սպիտակ գունային տարբերակներով: Մոխրագույնի յուրաքանչյուր երանգին համապատասխանում է վիբրացիայի իր շաբլոնը: Ընդհանուր առմամբ, դրանք 255-ն են: Ford-ի ներկայացուցիչների խոսքով՝ Feel The View տեխնոլոգիան չտեսնող մարդկանց հնարավորություն կընձեռի «ճանապարհորդությունը վերածել անմոռանալի արկածի»: