People ամսագիրը 2018–ի 50 ամենագեղեցիկ մարդկանց լուսանկարել է iPhone X-ով

“People”  ամսագրի իսպանական համարում օրեր առաջ հրապարակվել է  «50 –ի ամենագեղեցիկ մարդիկ» խորագրով հոդվածը, որի լուսանկարները արվել են  на днях  iPhone X–ով։

Նկարահանումներին մասնակցել են այնպիսի մարդիկ ինչպիսիք են Դեմի Լովատոն, Ջեյ Բալվինը, Ամարա Լա Նեգրան և մյուսները։ Ամսագրի հոդվածում ներկայացված են ասղտի լուսանկարն ու նրա մասին պատմող կարճ տեղեկատվական նյութ։  iPhone–ով է նկարահանվել նաև ամսագրի շապիկի նկարը։

Հնարավոր է` “People”  ամսագիրը մասնակցում է  Apple Shot on iPhone նախագծին կամ ուղղակի կապ ունի դրա հետ, որովհետև խնձորային ընկերության ղեկավար Թիմ Քուկն իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է ընկերության հաջողության մասին։

Չնայած` “People”–ը դեռ չի հրատարակել նկարահանման մանրամասները, բայց բացառապես  iPhone X–ով գործն, իհարկե, գլուխ չի եկել։  Բնականաբար, լուսանկարները վերամշակվել են Photoshop ծրագրով։ Իսկ լուսանկարիչ պարզ է դառնում, որ սմարթֆոնի վրա տեղադրված է նաև հավելյալ օբյեկտիվ։