Google-ին մեղադրել են ամերիկացի պաշտոնյաներին սատարելու հարցում

ԱՄՆ-ից ակտիվիստները Google-ի ղեկավարությանը խնդրել են անջատել Gmail փոստային ծառայության նոր գործառույթներից մեկը, որպեսզի տեղի պաշտոնաները չկարողանան խորամանկել կառավարական հաշվետվությունների հարցում, հայտնում է Motherboard-ը:

Խոսքը Self Destruct նոր գործառույթի մասին է, որի շնորհիվ ուղարկված նամականեր որոշակի ժամանակ անց կարող են անհետ կորել: Ակտիվիստները մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ում կառավարական կազմակերպությունները այս հնարավորությունը կօգտագործեն հրապարակային գրառումները հեռացնելու համար, որ լրագրողներից և շահագրգիռ այլ անձանցից թաքցնեն կառավարական կարևոր որոշումները:

ԱՄՆ Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն՝ գործադիր իշխանության մարմինների բոլոր փաստաթղթերը պետք է քաղաքացիներին տրամադրվեն գերատեսչություն հարցում կատարելիս: Սակայն Gmail փոստային ծառայության նոր գործառույթը կարող է խափանել ամբողջ թափանցիկ համակարգը, վստահ են ակտիվիստները:

«Քանի որ իշխանության տեղական և պետական ավելի շատ մարմիններ ու դրանց տարբեր հաստատություններ ձգտում են Gmail-ն օգտագործել, հավանկանություն կա, որ հրապարակային գրառումների մասին պետական օրենքները կշրջանցվեն էլեկտրոնային նամակների միջոցով, որոնք որոշակի ժամանակ անց անհետանում են»,- հայտարարել են Տեղեկատվության ազատության ազգային կոալիցիայի ներկայացուցիչները՝ Google-ի գլխավոր տնօրեն Սունդարու Պիչայուին հղած բաց նամակում:

Ակտիվիստները նամակի վերջում ծառայության ղեկավարությանը կոչ են արել միջոցներ ձեռնարկել եւ վիճահարույց գործառույթն անջատել Gmail-ում կառավարական գրառումների համար: Նրանք հավելել են, որ հակառակ դեպքում կառավարության կողմից թափանցիկության և հրապարակայնության վերաբերյալ հանրության հիմնարար իրավունքը սպառնալիքի տակ կհայտնվի: