Վարսավիրանոցում նկարահանած iPhone 7 Plus–ի գովազդը արժանացել է ADC մրցանակի (տեսանյութ)

Օրերս տեղի ունեցավ  97–րդ  ADC Awards–ը, որտեղ ցուցադրվում էին գովազդային ինդտուստրիայի ամենահաջողված աշխատանքները։   Այս անգամ լավագույնի կոչմանն է արժանացել նաև Apple-ի iPhone 7 Plus–ի համար նկարահանված գովազդը։

«Վարսավիրները» անունով տեսահոլովակն առաջին անգամ ցուցադրվել է 2017 թվականի մայիսին։ Հոլովակը պատմում է վարսավիրանոցի մասին, որտեղ բոլորը օգտագործում են iPhone 7 Plus գովազդային հոլովակն նկարելու համար։ Այսպիսով Apple–ը ցույց է տվել, որ իր` երկակի տեսախցիկով սմարթֆոնները իդեալական են դիմանկարներ ստեղծելու համար։

https://youtu.be/hcMSrKi8hZA

Սա տեսահոլովակների շարքից առաջինն էր, որի նպատակը նոր վիդեոմոդուլը ցուցադրելն էր։ Գրեթե ամբողջ անցյալ տարին ընկերությունունը աշխատում էր իր երկակի տեսախցիկները գովազդելու ուղղությամբ։ Մինչ «Վարսավիրներ» հոլովակի ցուցադրումը Apple–ը նաև ցուցադրել է Take Mine և  The City  հոլովակները։

https://youtu.be/waTteMeg4Ag

Նույնը նաև կատարվում է հիմա։ Չնայած ընկերության նոր սմարթֆոններում`  iPhone 8–ում, iPhone 8 Plus–ում, iPhone X–ում  աչքի ընկնող բազմաթիվ գործառույթներ կան, Apple–ը շարունակում է առաջ տանել տեսախցիկի դիմանկարային գործառույթը։

iPhone–ում «դիմանկար» ռեժիմը հայտնվել է  2017 թվականին։ Ի դեպ` այստեղ առկա է նաև հետևի ֆոնի ապաֆոկուսավորման էֆեկտը ինչպես`  DSLR տեսախցիկներում։